ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Ես ինչքան էլ փորձեմ նկարագրել մեր կրթահամալիրը,ինձ թվում է հնարավոր չի լինի:Այդպիսի ջերմ մթնոլորտ, որ տիրում է մեր կրթահամալիրում՝ ինձ թվում է ոչ մի տեղ չկա: Արդեն 3 ամիս է ինչ հաճախում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր: Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում, այստեղ ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները շատ ընկերական են, և դա շատ է դուր գալիս ինձ: Դասապրոցեսները անցնում են շատ հետաքրքիր, և ես չեմ հասկանում ,թե երբ սկսեց դասը, և երբ ավարտվեց:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ

Քոլեջում ամեն անգամ իրականացվում են տարբեր նախագծեր, մեդիա ուրբաթներ, հետաքրքիր քննարկումներ: Ինձ համար քոլեջում ամենահոգեհարազատ վայրը դա վերնատունն է, այն այնքան գեղեցիկ է, ես շատ եմ սիրում հաճախակի լինել այնտեղ: Նաև մեր կրթահամալիրում իրականացվում են շատ հետաքրքիր ճանապարհորդություններ Հայաստանով մեկ, ճիշտ է ես դեռ չեմ մասնակցել , բայց ամպայման կմասնակցեմ:Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը և շատ ուրախ եմ, որ կազմում եմ նրա մի մասնիկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *