Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ո՞վ եմ ես։ Որտեղի՞ց ենք գալիս, ովքե՞ր են մեր նախնիները, ի՞նչ պատմություններ են մեզ հասել իրենցից, ո՞ւմ անունով է կոչվում իմ ազգը /ազգանվան ծագումը/։

Ես Իզա Գևորգի Նազարյանն եմ

Երկար փնտրելուց հետո վերջապես գտա ազգանվանս բացատրությունը: Արմատը Նազարն է , որը պարսկերենից թարգմանված նշանակում է ՝ նայվածք, հայացք, որին ավելացել է յան վերջավորությունը:

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Իմ նախահայրերի հայրենիքը եղել է Ախալքալաքը:

Ցույց Ախալքալաքում: Հաջորդ ցույցը՝ դեկտեմբերի 17-ին | Ջավախք Մեդիա
Ախալքալաք

Ով է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Իմ նախապապը ՝ Փիլիպոս Նազարյանը, եղել է Մուշից, սակայն ինչ-ինչ պատճառներով, այնտեղից եկել և բնակություն է հաստատել Ախալքալաքի ՝ Սուլդա գյուղում:

Sulda Village.jpg
Սուլդա (գյուղ Վրաստանում, մտնում է Ախալքալաքի շրջանի մեջ)

Զբաղվել է գյուղատնտսությամբ և անասնապահությամբ: Ունեցել է 4 երեխա ՝ 3տղա և 1 աղջիկ: Զավակներից Վահանը եղել է լետենանտ, ունեցել 5 երեխա, որոնցից մեկը իմ պապն է: Պապս նույնպես ապրել է Սուլդա գյուղում, զբաղվել է շինարարությամբ:

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱԴԵՇԸ | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
Դադեշ(գյուղ Վրաստանում, մտնում է Ախալքալաքի շրջանի մեջ)

Ամուսնացել է հարևան գյուղից՝ Դադեշից, Լեյլի Թումասյանի հետ: Ունեցել 2 որդի՝ Կարապետը և Գևորգը: Տեղափոխվել են Հայաստան ՝ Աշտարակ քաղաք, որտեղ և ծնվել է հայրս:

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներումս ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Արմատներով Ախալքալաքից եմ, իսկ ախալքալաքցիներին բնորոշ գիծերից է համառությունը և աշխատասիրությունը: Կարծում եմ այո, իմ բնավորության մեջ կան այդ գծերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *