Ժամանակ

Մարդիկ սովորեցին կառավարել շատ բաներ, բայց ոչ բնությունը, և առավել ևս` ժամանակը: Ժամանակը անցնում է շատ արագ, բայց մեր խնդիրն այն է, որ մենք ճիշտ չենք օգտագործում այն։ Երբեմն ցանկանում ենք ժամանակը հետ տալ, որպեսզի ինչ որ գործ ավարտին հասցնենք։

Ժամանակի ընթացքում մենք անցնում ենք շատ դժվարությունների միջով։ Կյանքը շարունակվում է , և մեր կյանք են ներխուժում տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպներով։Որոշներն դառնում են շատ կարևոր մեզ համար, ու նույնիսկ հնարավոր է, որ մնում են մեզ հետ մինչև մեր կյանքի վերջ։ Ոմանք էլ գալիս են մեր կյանք, մեզ ինչ որ բան սովորեցնելու , և նրանց տեղը ընդմիշտ մնում է դատարկ, և ոչ ոք չի կարողանում լրացնել այն։

Ժամանակը կյանք է և ամեն վայրկյանը պետք է գնահատել, պետք է ամեն բան անել ժամանակին, այսօրվա գործը վաղվան չթողնել ,որպեսզի չափսոսենք հետագայում։ Ժամանակը պետք է զգույշ օգտագործել ,քանի որ այն շատ թանկը է բոլորիս համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *