հասարակական նախաձեռնություն

Ինձ բավականին երկար ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի գտնեի այնպիսի թեմա, որով կօգնեի հասարակությանը։ Երկար մտորելուց հետո , մտածեցի մի թեմա, որը առնչվում է հասարակության հետ։

Կանաց և աղջիկների 50% իրենց անվստահ է զգում։ Ես ցանկանում եմ օգնել նրանց , իրենց զգալ ավելի վստահ և յուրօրինակ։ Պետք է զրուցել այդպիսի կանանց հետ, նրանց վստահություն ներշնչել, բացատրել ,որ նրանք միայն պետք է վստահեն իրենց և հույսը չդնեն այլ անձի կամ հասարակության վրա։ Դա նշանակում է, որ նրանք կարող են վերահսկել իրենց հույզերը և ունենալ առողջ հարաբերություններ ուրիշների հետ ՝ առանց նրանցից շատ կախված լինելու։ Դա նշանակում է, որ նրանք գիտեն, թե ով են իրականում ՝ անկախ նրանից ՝ նրանք ամաչկոտ, փափուկ խոսող, թե բարձր և ինքնահավան աղջիկ են:

Ես մշակել եմ մի քանի քայլեր , որոնք կօգնեն նրանց ավելի ինքնավստահ զգալ։

1.Դիր ինքդ քեզ առաջին տեղում:

Եթե հասարակության կողմից դուք անտեսված եք, այդ ուշադրությունը կարող եք ինքներդ ձեզ պարգևել։Եթե ունեք սիրո, հոգատարության կարիք , դուք ինքներդ ձեզ պատեք դրանով։Որքան ձեզ համար ավելի հեշտ է բավարարել ձեր հուզական պահանջները, այնքան ավելի հավանական է, որ լավ հարաբերությունների մեջ կլինեք, քանի որ ինքներդ եք հասկանում, թե ինչպես ավելի լավ ներկայանալ ձեր շրջապատին։

2.Ինքներդ ձեզ մի համեմատեք այլ կանանց հետ:

Երբ դուք ձեզ համեմատում եք մեկ ուրիշ աղջկա հետ, դա ձեզ դարձնում է անինքնավստահ։ Ձեր մեջ առաջանում է խանդի և նախանձի զգացում։ Պետք չէ փակվել ձեր մեջ, այլ արտահայտել զգացմունքները, և ձեր կարծիքը կարևորել։

3.Սահմանեք հստակ սահմաններ

Հստակ սահմանել ձեր կարիքները առաջնահերթ համարելու համար։ Օրինակ՝ սահմանափակեք մեկի հետ անցկացրած ժամանակը , որը դուք չեք ուզում անցկացնել։ Ձեզ հարկավոր են լավ հարաբերություններ դպրոցում, աշխատավայրում, ձեր ընտանիքում հասարակությունում։ Տրամադրեք ձեզ համար ժամանակ, և մնացեք մենակ ձեր մտքերի հետ։Յուրաքանչյուր անձի համար սահմանեք հստակ սահմաններ և թույլ մի տվեք , որ նրանք ազդեն ձեր վրա։

4.Պաշտպանեք ինքներդ ձեզ

Անկախ նրանից, տղամարդ եք, թե կին, դուք պետք է սովորեք հոգ տանել ձեր մասին այս աշխարհում։Դուք պետք է սովորեք, թե ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ դպրոցում, աշխատավայրում և հասարակության մեջ: Օգտագործեք ձեր իրավունքները և մի թողեք , որ այն ոտնահարել։

5. Սովորեք <<ՈՉ>> ասել

Եթե դուք ձեր կամքին հակառակ անում եք ինչ որ բան , ապա մի՛ արեք։ Թույլ մի տվեք որ ձեզ չարաշահում։ Մի շբվեք այնպիսի մարդկանց հետ , ովքեր ձեզ հաճելի չեն։ Մի տարվեք այն մարդկանցով, ում հանդեպ խղճի խայթ ունեք։

6.Հավատա ինքդ քեզ

Մարդու հաջողությունները սկսվում են նրանից, երբ ինքը սկսում է դրան հավատալ։Եղիր վստահ քեզ վրա, քո խոսքերի ու արարքների վրա, հավատա որ կարող ես հասնել քո բոլոր նպատակներին։Երբ վստահության պակաս ունեք կամ ձեզանից օգտվում են, կարող եք թույլ տալ, որ ուրիշները ազդեցություն ունենան ձեզ վրա։

………………..

Իմ այս նախագիծը ունենալու է շարունակական բնույթ: Ես որոշել եմ , որ կսկսեմ ինձ շրջապատող մարդկանցից: Արդեն խոսել եմ մի քանիսի հետ, որոնցից է նաև իմ կուրսեցի և ընկերուհի Ջեմման:

Ես դեռ շատ պլաններ ունեմ այս նախագծի վերաբերյալ: Ամեն անգամ ինչ որ մեկի հետ զրուցելով, ես ունենում եմ աննկարագրելի զգացողություններ, ինձ լավ եմ զգում նրանց օգնելով: Եվ զգացածս կրկնապատկվում է, երբ տեսնում եմ արդյունքը:

Հուսով եմ , որ իմ այս նախաձեռնությամբ կկարողանամ փոխել նրանց, նրանց կյանքերը ՝ դարձնելով նրանց ինքնավստահ, և հենց դրա համար մշակել եմ վերևում նշված քայլերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *