Արաբական արշավանքները Հայաստան

Արաբները 7րդ դարի 30-ական թվականներին սկսեցին նվաճողական արշավանքները հարևան երկրների դեմ։ Նրանց զորքերը 636թվկանին պարտության մատնեցին բյուզանդական և պարսից զորքերին։

Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին 639թվականին վերամիյավորեց Հայաստանի արևմտյան և արևելյան մասերը ինքնուրույն իշխանության մեջ։ Երկիրը նա ղեկավարում էր Ախթամար կղզուց, որը իր նստավայրն էր։

640թվականին սկսվում են արաբական զորքերի ներխուժումները Հայաստան։ Հաջորդ տարի ՝ 641թվականին նրանք հարձակվում են Դվինի վրա։ Չնայած համառ դիմադրությանը՝ արաբները գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչների մի մասին սպանում են, իսկ տասնյակ հազարավորների գերեվարում։

642-643 թվականներին արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան։ Երկրում գտնվող բյուզանդական զորքերը խուսափեցին մարտի մեջ մտնելուց և բնակչությանը թողեցին բախտի քմահաճույքին։ Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ։ Նրանց դեմ կռվեցին միայն Թեոդորոս Ռշտունու ջոկատները։

Բյուզանդական կայսրը, չհաշվելով Թեոդորոս Ռշտունու վարած ինքնուրույն քաղաքականություն հետ, նրան կեղծ մեղադրանքով ձերբակալում է։ Սակայն կարճ ժամանակ անց , նա ազատում է Թեոդորոս Ռշտունուն և նրան ճանաչում Հայոց իշխան։Հաջորդ անգամ Արաբական զորքերը հանդիպում են հայ ժողովրդի կազմակերպված դիմադրությանը։Կագովիտ գավառի Արծափ ամրոցի պաշտպաններին իր զորքով օգնության հասած Թեոդորոս Ռշտունին գլխովի ջախջախում է արաբներին։ Արաբական զորքերը պաշարում են Նախիջևանի բերդը, սակայն չեն կարողանում այն գրավել։

Ստեղծված բարդ իրավիճակում Թեոդորոս Ռշտունին որոշում է հարաբերություններ հաստատել անընդհատ հզորացող արաբների հետ ։

650 թվականին, երբ արաբները երրորդ անգամ արշավեցին դեպի Հայաստան, Թեոդորոս Ռշտունուն հաջողվեց հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն վերջնականապես ջախջախել արաբական զինուժին նրան չհաջողվեց ու վերջինս որոշում կայացրեց նրանց դեմ կռվելու փոխարեն, փորձել գտնել ընդհանուր շահեր և կնքել խաղաղության համաձայնագիր։

652թվականին նա մեկնեց Ասորիք և այնտեղ պայմանագիր կնքեց Ասորիքի և վերին Միջագետքի կառավարիչ Մուավյայի հետ։

Վերլուծություն

Թեոդորոս Ռշտունին շատ հմուտ սպարապետ էր։ Նա մինչև վերջ պայքարեց և թույլ չտվեց, որ մենք պարտության մատնվենք։ 652թվականի հաշտության պայմանագրով , նա ցանկանում էր Հայաստանը զերծ պահել Արաբական խալիֆայության հարձակումներից։ Ճիշտ է նա մահացավ օտարության մեջ, սակայն նրա քաղաքականությունն իր արդյունքները տվեց հաջորդ տարիներին։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դ. վերջ պահպանեց իր փաստական անկախությունը:

Եզրակացության

Ես շատ մեծ գնահատական եմ տալիս Թեոդորոս Ռշտունու կատարած գործունեությանը։ Նա միայն իր զորքով կարողացավ երկիրը ազատել արաբներից։ Նա փորձում էր լավ հարաբերությունների մեջ լինել արաբների հետ և դրանով իսկ պահպանում Հայաստանի անկախությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *