Առաջադրանքներ

1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։

Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ,  դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ,  ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։

Պատասխան՝ խաժ, կաթնաթույր, բիլ, ձյունաթույր, բոսոր, զմրուխտ, դեղձան, լաջվարդ, մով, փիրուզ, ձյունաճերմակ, խարտյաշ, լազուր, ծավ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, լուրթ:

2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։

Պարապ, մարդ, մանր, պակաս, գրիչ, ծակ, սեղան, փառոք, կարագ, թալան, լոթի, ոլոր, փալաս, լակոտ։

Պատասխան՝ պարապ-սարապ, մարդ-մուրդ, մանր-մունր, ակաս-պակաս, գրիչ-մրիչ, ծակ-ծուկ, սեղան-մեղան, առոք-փառոք, կարագ-մարագ, ալան-թալան, լոթի-մոթի, ոլոր-մոլոր, փալաս-փուլուս, լակոտ-լուկուտ:

3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետ, դուստր, պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ, ծով:

Պատասխան՝ գետ-գետակ, դուստր-դստրիկ, պատանի-պատանյակ, որբ-որբուկ, աթոռ-աթոռակ, մարդ-մարդուկ, որդի-որդյակ, մուկ-մկնիկ, էշ-իշուկ, հորթ-հորթուկ, ծեր-ծերուկ, կղզի-կղզյակ, կիրք-կրքույկ, գունդ-գնդիկ, աղավնի-աղավնյակ, թիթեռ-թիթեռնիկ, հատոր-հատորյակ, ձուկ-ձկնիկ, աղջիկ-աղջնակ, առու-առվակ, դուռ-դռնակ, հոգի-հոգյակ, հյուղ-հյուղակ, արտույտ-արտույտիկ, ծով-ծովակ:

4. Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:

Պատասխան՝ կորյուն, ռազմիկ, ավետիս, շանթ, ծաղիկ, նարգիզ, գալուստ, գոհար, վարդ, համբարձում, արշալույս, նվեր:

5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք:

Պատասխան՝ Մուշ-մշեցի, Իտալիա-իտալացի, Արցախ-արցախցի, Իսպանիա-իսպանացի, Բելգիա-բելգիացի, Նյու Յորք-նյույորքցի, Էջմիածին-էջմիածնեցի, Անի-անեցի, Մեղրի-մեղրեցի, Իրան-իրանցի, Բյուզանդիա-բյուզանդացի, Սյունիք-սյունեցի, Նոր Նախիջևան-նախիջևանցի, Տավուշ-տավուշեցի, Եգիպտոս-եգիպտացի, Ջավախք-ջավախքցի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *