Հայրենասիրական բանաստեղցությունների վերլուծություն

Սեպտեմբերի առաջին օրերից մենք սովորեցինք՝ Ե.Չարենցի, Ա. Իսահակյանի և Հ. Սահյանի բանաստեղծությունները: Ասեմ, որ երեքն էլ նվիրված են հայրենիքին, բայց երեքն էլ տարբեր են:Ե.Չարենցի <<Հայրենիքում>> բանաստեղծությունը կարծես ավելի խորն է նկարագրում իր անսահման կարոտը հայրենիքի նկատմամբ: Նա խոսում է իր հայրենիքի ձյունապատ լեռների և կապույտ լճերի մասին, լսում լճի մրմունջը և բանաստեղծի մեջ արթնանում է մի անսահման կարոտ հայրենիքի հանդեպ: Եղիշե Չարենցը կարևորում է հայենիքի բնապատկերներն ու իր կարոտը: Իսկ այ Հ. Սահյանի << Հայաստան ասելիս>> բանաստեղծությունը ավելի խորը զգացմունքներ է արտահայտում ՝ սեր, հպարտություն,կարոտ, ազատություն,թախիծ: Նրա համար աշխարհը իր Հայաստանն է: Ա. Իսահակյանի <<Է՜յ, ջան-հայրենիք>>  բանաստեղծությունն էլ է հայրենասիրական, նա նույնպես արտահայտում է իր զգացմունքները հայրենիքի նկատմամբ: Նա պատրաստ է իր կյանքը տալ հայրենիքի համար:Այս 3 բանաստեղծություններից ինձ ավելի դուր եկավ Ե.Չարենցի <<Հայրենիքում>> բանաստեղծությունը : Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ Պատվելի Թամարին, մեզ այս գեղեցիկ բանաստեղծությունները ուսուցանելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *