Ընկերություն

Յուրաքանչյուրիս կյանքում կան մարդիկ, որոնց կարող ենք դիմել ցանկացած հարցով , նրանց հետ կարող ենք ծիծաղել, լացել, կարող ենք կռվել ու 5 րոպե հետո նորից հաշտվել,նրանց հետ մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք ,կարող ենք վստահել յուրաքանչյուր գաղտնիք : Ում կյանքում որ չկա այդպիսի մեկը, նա չի կարող լինել լիարժեք երջանիկ, որովհետև չի ունենա իր կողքին այնպիսի ընկեր ում հետ կկարողաանա կիսել այդ երջանկությունը: Ընկերը նա է , ում կարող ես գրել կամ զանգել ցանկացած ժամի ու պատմել , թե ինչքան ուրախ ու երջանիկ ես, ու նա էլ կուրախանա քեզ հետ, ու կողքիդ կլինի, թեկուզև հեռու եք իրարից: Նա քեզ մենակ չի թողի ոչ մի իրավիճակում ՝ դժվարության պահին կլինի կողքիդ, լաց լինելու պահին ՝ ամուր կգրկի քեզ ու վստահություն կներշնչի քո մեջ: Ում հետ անհարմարություն չես զգա, իսկ խոսելուց չես ամանչի: Նա չի թողնի քեզ մենակ կյանքի ամեն փորձության ժամանակ: Ու ամենակարևորը, որ չկորցնես այդ մեկին և ամուր պահես այդ ընկերությունը: Ընկերությունը առանց սիրո երբեք չի կարող լինել: Ճակատագիրը մեզ միացնում է լրիվ օտար մարդկանց հետ, ովքեր հետագայում դառնում են կյանքիդ անբաժան մասնիկը և առանց նրանց չես էլ կարող պատկերացնել կյանքդ: Իմ կարծիքով ընկերությունը օգնում է հաղթահարել շատ դժվարություններ, և շարունակվում է ամենամեծ վեճերից հետո: Ես շնորհակալ եմ իմ ընկերներին, որ իմ կողքին են և ես կարող եմ ամեն պահի դիմել իրենց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *