նախագիծ

Արցախ իմ տուն

Ուրվագծային քարտեզի վրա ներկայացնել շրջապատող լեռները, լեռնաշղթանները, գետերը, լճերը և ջրամբարները

Արցախ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Գրել Արցախյան տեղանունների նախկին և ներկա անվանումները 

Ղարաբաղ-Արցախ, Շուշա- Շուշի, Լաչին- Բերձոր,Քելբաջար-Քարվաճառ,Խանքենդի-Ստեփանակերտ,

Ներկայացնել Արցախի պատմամշակութային կոթողների մասին՝ ամրոց, խաչքարեր, վանք

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համարվում է Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը: Այն Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ: Գանձասարից հետո` Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց (1868—1887 թթ) և զանգակատնից (1858 թ): Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը:

Տաճարը հիշատակվում է Մեսրոպ Տախիդյանի «Ճամփորդություն դեպի Հայաստան» գրքում (1820 թ): Շահեն Մկրտչյանի կարծիքով, դա այն պատճառով է, որ զանգակատունը կառուցվել է եկեղեցուց ավելի վաղ, և տաճարի տեղում եղել է 18-րդ դարի մեկ այլ եկեղեցի:

Զանգակատունը կառուցել է շուշեցի Աբրահամ Խանդամիրյանցը: Զանգակատան արևելյան պատին կա արձանագրություն, որն ասում է.
«Կառուցվել է զանգակատունը Գաբրիել Հովսեփյան-Բատիրյանցի հիշատակին, ով Ղազանչից է, Մկրտիչ Մարգարյան-Խանդամիրյանցի, նրա կնոջ Բալասնի և որդիների Արուպե և Ստեփանե և բոլոր Ղազանչիցիների հիշատակին: Փառք Աստծուն, և թող փրկվեն բոլոր կենդանի և մահացածների հոգիները: 1858 թվականի ամառ»: Կառուցման թվերը գրված են հարավային պատի վերևի հատվածում:

Շուշիի ջարդերից հետո` 1920 թ-ին տաճարը դադարեց գործել: Ազերիների իշխանության տակ անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Այդ ժամանակշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները: Մինչև ազատագրումը գտնվում էր կիասվեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանկ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը:
Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է սկսած 1998 թվականից:

Զանգակատունը գտնվում է եկեղեցուց մի քանի մետր արևմուտք, և իրենից ներկայացնում է երեք հարկանի շինություն: Մուտքի մոտ են գտնվում փողեր բռնած հրեշտակների արձանները, որոնցից մեկը պատկերված է Շուշի քաղաքի զինանշանին:
2008 թ-ի հոկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ «մեծ հարսանիք». 700 զույգից, 500-ը պսակադրվեցին Ղազանչեցոցում, իսկ մնացածը` Գանձասարում:

Համացանցից լրացուցիչ տեղեկություններ

Արցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը:

Հայ պետականության անկումից հետո, երբ Հայաստանը ասպատա­կում էին օտար նվաճողները, Արցախի իշխանություններն ամենից տևական պահպանեցին իրենց անկախությունը: Մտնելով Պարսկաստանի կազմի մեջ Արցախի իշխանությունները ունեին կիսանկախ կարգավիճակ: Դրանք միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ (Խաչենի, Ջրաբերդի, Դիզակի, Վարանդայի, Գյուլիստանի):

Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ:

Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն: Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ):

Արցախը բաժանված է 7 վարչական շրջանների` Շահումյանի, Քաշաթաղի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Հադրութի:

Արցախի համեմատաբար խոշոր գետը Թառթառն է, որի վրա կառուցված է Սարսանգի ջրամբարը: Արցախի գետերից նշանավոր են նաև Խաչենագետը, Իշխանագետը և Հակարին: Արցախի բոլոր գետերի ավազանները հիմնականում անտառապատ են, հովիտները` գեղատեսիլ: Շատ են նաև հանքային աղբյուրները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *