Թևավոր խոսքեր

Օրեր են, կմթնեն անց կկենան

Հովհաննեսս Թումանյանի արտահայտությունն է «Գիքորը» պատմվածքից:«Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդա…Օրեր են կմթնեն անց կենան…»։

Օգտագործվում է, երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեպքը կանցի, ու ժամանակի ընթացքում կմոռացվի:

<<Մի կաթիլ մեղրը>>: Թումանյանի հայտնի լեգենդի վերնագիրն է: Թումանյանը իր ստեղծագործության մտահաղացումը վերցրել է միջնադարի առակագիր Վարդան Այգեկցու «Կաթ մեղու, պատճառ պատերազմի» առակից: Օգտագործվում է չնչին բանից, աղմուկ -աղաղակ բարձրացնելը, ծաղրելու համար:

Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք:Թումանյանի արտահայտությունն է «Հին օրհնություն»բանաստեղծությունից:Իմաստն այն է, որ Թումանյան իր սերնդին ավելի լավ կյանք է մաղթում, քան իրենք են ապրում: Սակայն ամեն մի սերունդ ունենում է իր բաժին դժվարությունները: Թևավոր խոսքն կրում է ուղիղ ձև:

Էս սարն իմն է, էս ծառն իմն է:Հովհաննես Թումանյանի խոսքն է «Չարի վերջը» բալլադից:Այս արտահայտությունը օգտագործվում է, երբ անօրեն մեկը, փորձում է տիրանալ ուրիշի ունեցվածքին: Կրում է ուղիղ ձև:

Ձախորդ Փանոս

Հովհաննես Թումանյանի մշակած հեքիաթի հերոսն է։ Այդպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ամեն գործ ձախողվում է և մեծ մասամբ ՝ իրենց խելքից։

Բալը թանկ է, հարկավոր չէ

Առաջացել է Թումաանյանի <<Գիգորը>> պատմվածքից։Օգտագործվում է կատակի ձևով , երբ ցանկանում են ընդգծել միամտությունը: Հաճախ ասվում է նաև հեգնանքով այն մարդկանց մասին , որոնք ցանկանում են խորամանկել, բայց ծիծաղելի դրության մեջ են ընկնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *