Թեստ

Ածխածնային ոտնահետքի (ազդեցության) որոշում/Carbon footprint Quiz

ԹեստՇրջանակի մեջ վերցրեք Ձեզ համար լավագույն պատասխանները, որոնց արդյունքում կուտակված միավորը կբացահայտի այն ազդեցությունը, որ Ձեր ընտանիքը թողնում է կլիմայի/բնության վրա՝ ածխաթթու ջերմոցային գազի արտանետման չափման միջոցով։

Հարցերի պատասխանները գիտեք միայն Դուք, իսկ արդյունքը կբացահայտի, թե ինչ պետք է անել կամ չանել՝ կլիմայի վրա ազդեցության հետևանքը մեղմացնելու համար։

1․ Ինչպես ե՞ք հասնում աշխատանքի վայր/ քայլում եք կամ հեծանիվ եք վարում/ մոտոցիկլ եք վարումգ/ մեքենայով/ երթուղային տաքսիով կամ ավտոբուսով

2․ Ի՞նչ մեքենա են վարում Ձեր ընտանիքի անդամները կամ դուք/ մեքենա չունենք/ մոտոցիկլգ/ ավտոմեքենա/ամենագնաց, ֆուրգոն կամ բեռնատար

3․ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները ի՞նչ հաճախականությամբ են ճամփորդում ինքնաթիռով/ ամիսը մեկ անգամից քիչ/ ամիսը մեկ անգամ/ շաբաթը մեկ անգամ/ շաբաթական երկու կամ ավել անգամներ

4․ Ի՞նչ հաճախականությամբ է Ձեր ընտանիքը սնվում կամ պատվիրում կերակուր հասարակական սննդի կետերիցա/ Երբեքբ/ Ամիսը մեկ անգամգ/ Շաբաթը մեկ անգամդ/ Շաբաթը մեկ կամ երկու անգամ

5․ Ի՞նչպիսի սնունդ է գերադասում Ձեր ընտանիքը/ /տանը աճեցված/բ/ Գնված սնունդը և տնականը միասին/ Միայն գնված

6․ Ի՞նչ քանակությանբ գազավորված ըմպելիքներ եք խմումա/ ոչ մի/ մեկ շիշ օրականգ/ 2 շիշ օրականդ/ 3 կամ ավել շիշ օրական

7․Ի՞նչ հաճախականությամբ են Ձեր ընտանիքում լվացք անում/ ամիսը մեկ անգամբ/ ամիսը երկու անգամգ/ շաբաթական մեկ անգամդ/ շաբաթական երկու կամ ավելի անգամներ

8․ Արդյո՞ք ստանում եք լրագրեր կամ ամսագրեր Ձեր տանը ա/ ոչ բ/ այո

9․ Արդյո՞ք միացնում եք տան լույսերը, եթե դրա կարիքը չկա ա/ ոչ բ/ այո

10․ Արդյո՞ք միացնում եք համակարգիչը, տեսախաղի սարքը կամ այլ էլեկտրական սարքավորումներ, եթե դրանք չեք գործածում տվյալ պահին ա/ ոչ բ/ այո

11․ Ի՞նչ տեսակի վառելիք եք օգտագործում Ձեր տունը ջեռուցելու համար ա/ փայտ բ/ էլեկտրականություն գ/ գազ դ/ հեղուկ գազ

12․ Ձեր ընտանիքը օգտվու՞մ է հետևյալ սարքերից / մեքենաներից ա/ հեռուստացույց, բ/ բջջային հեռախոս, գ/ DVD նվագարկիչ, դ/ համակարգիչ, ե/ լվացքի մեքենա, զ/ սպասք լվանալու մեքենա, է/ սառնարան, ը/ մոտոցիկլ, ամենագնաց, թ/ մոտորային նավակ

1-11 հարցերի համար՝ ա պատասխանի դեպքում գնահատեք 1, բ պատասխանի դեպքում` 2, գ պատասխանի դեպքում` 3, դ պատասխանի դեպքում` 4։12-րդ հարցից սկսած՝ յուրաքանչյուր շրջանակի մեջ վերցված պատասխանը գնահատեք 1։ Կարող եք նշել մեկ կամ ավելի խատասխաններ այս թվի տակ:13-20 միավոր` նշանակում է կանաչը Ձեր սիրելի գույնն է և Դուք հարգում եք բնությունը: Կեցցեք, պահպանեք նույն մոտեցումը:21-28 միավոր` Շատ լավ մոտեցում է. կարող եք որոշ ազդեցություններ ևս կրճատել, և Ձեր կյանքը կդառնա լրիվ հօգուտ բնության և շրջակա միջավայրի:29-36 միավոր` Ձեր փորձերը և ջանքերը գնահատելի են, սակայն պետք է մի փոքր ևս չարչարվել։36-43 միավոր` ձեր կենցաղն ունի բարելավման կարիք։44-46 միավոր` Դուք Մայր Բնության հետ ընկերներ չեք: Եթե կա ցանկություն, ապա կարող եք փորձել ընկերանալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *